
Շրջակա միջավայրի նախարարությունում էական կրճատումներ են սպասվում
Շրջակա միջավայրի նախարարության նախատեսվող կառուցվածքային փոփոխություններից հետո էական կրճատումներ կլինեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Կառավարության առաջիկա նիստում կներկայացնենք նախարարության կառուցվածքի փոփոխությունը, կառուցվածքը վերանայվում է, այլ տեսք կունենա: Ընդունումից հետո էական կրճատում ենք նախատեսում նախարարությունում: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը:
Նախարարի խոսքով` փոփոխության փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատակիցներն աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ կլինի մասնավոր սեկտորին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել