HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների թիվը 100-ով կրճատվել է, կրճատումները դինամիկ բնույթ են կրելու

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կադրային բանկը միավորումից հետո ոչ թե ավելացել է, այլ՝ պակասել:

Այս մասին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը:

«Նախարարության աշխատակազմի թիվը միավորումից հետո պակասել է, վերջնական թիվը 2020 թվականի բյուջեով 313 է՝ 100 հոգով պակաս է, բայց սա միայն առաջնային փուլում է: Մենք կրճատում չենք արել ըստ ճաշակի, բոլոր ստորաբաժանումները կրճատվում են, եթե կա ստորաբաժանում, որը կկատարի նրանց ֆունկցիոնալ պարտավորությունները, ամեն ինչ պետք է լինի տրամաբանական»,- ասաց նախարարը` հավելելով, որ օպտիմալացումը դինամիկ պրոցես է, որը շարունակվում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հետաքրքրվեց Երևանին հատկացվող դոտացիաների վերաբերյալ:

«Երբ փորձ էր արվում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել, ես դեմ եմ հանդես եկել, որովհետև եթե տեղի ունենա բարձրացում, մենք պետք է վերանայենք Երևանին հատկացվող դոտացիաները, քանի որ Երևանի քաղաքապետարանում շարունակում են ստանալ ճոխ պարգևատրումներ:

Չեն կարող Երևանի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանի ղեկավարները կամ մամուլի խոսնակը ստանալ ավելի շատ պարգևատրում, քան Դուք, որը ավելի մեծ ծավալի աշխատանք է անում կամ պատգամավորը: Առաջարկում եմ վերանայել մարզերին տրվող դոտացիաները, քանի որ մարզերն ավելի շատ կարիքներ ունեն, քան Երևանը»,- դիմելով նախարարին՝ ասաց Անի  Սամսոնյանը:

Սուրեն Պապիկյանն արձագանքեց` չէր ցանկանա աշխատավարձերի հարցը զուգահեռներ տանել դոտացիաների հետ, սակայն կարծիք հայտնեց, որ համաչափ զարգացման հնարավորություն է պետք:

«Համակարծիք եմ, որ մարզերին կամ մարզային քաղաքների դոտացիան պետք է ավելացվի, որովհետև ես համաչափ զարգացման կողմնակից եմ»,- ասաց Պապիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter