HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրանեսթի ԽՎ կառույցի ԵՄ երկրներից դուրս առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում

Փետրվարի 22-ից 23-ին Երևանում տեղի կունենա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը: Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս:

Երկօրյա աշխատանքների ընթացքում, այլ հարցերի թվում, մշտական հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց՝ «Քաղաքացիական հասարակության հզորացման» և «Աղքատության ու հասարակական օտարման դեմ պայքարի» թեմաներով, որոնց համահեղինակներն են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը և Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլզբիետա Կատարժինա Լուկաչիևսկան և Իլիանա Մալինովա Յոտովան:

Համանախագահների առաջարկով հանձնաժողովը համատեղ հանդիպումներ կանցկացնի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի և Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի հանդիպման ընթացքում ելույթներով և զեկույցներով հանդես կգան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հաստատել են իրենց մասնակցությունն այս միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենան աշխատաժողովներ ԵՄ երկու նախագծի' «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման մագիստրատուրայի ծրագրի» և «Վայոց ձորի մարզում հասարակության խոցելի խավերի համար առողջության վերականգնման կենտրոնի» վերաբերյալ:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել Եվրոպական միության և Արևելյան Եվրոպայի հարևանների' Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում: Այս մասին հայտնում է ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter