HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրի եւ ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարեւոր ծրագրեր: «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի գործնական ու ավելի նպատակային դարձնելու»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության, մասնավորապես կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում համատեղ օրակարգի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter