HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը:

Ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր:

Վարժարանի շինարարությունն իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական և կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter