HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի ոստիկանները բնակարանային գողին բռնեցին հենց տան մեջ․ տղամարդը ձերբակալվել է(տեանյութ)

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել գողություն կատարելու մասին։ Ըստ այդ տվյալների՝ Արտաշատի բնակիչ 37-ամյա մի տղամարդ հոկտեմբերի 28-ին Վերին Դվին գյուղում պետք է բնակարանային գողություն կատարի։

Թիրախ ընտրված տան բնակիչները այդ օրը պետք է հարսանեկան արարողության մասնակցեին․ տանը մարդ չէր լինելու։ Արտաշատի ոստիկանների տեղեկությունները ճիշտ էին։ Հոկտեմբերի 28՝ ժամը 17.30-ին, տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացեց տան պատուհանը, մտավ ներս, սակայն հանցագործությունն ավարտին չհացրեց։ Արտաշատի քրեական հետախույզները նրան բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Բնակարանային գողության փորձի փաստով քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter