
Որքան գումար է հատկացվել վարչապետի, նախագահի ու իրավական ոլորտի գերատեսչությունների աշխատակազմերին 2020-ի բյուջեով
Վարչապետի աշխատակազմի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 20,8 միլիարդ դրամ, որը 4 միլիարդ դրամով ավելի է 2019 թվականին հատկացված բյուջեից:
Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով` հատկացման ավելացումը պայմանավորված է նրանով, որ վարչապետի աշխատակազմը պատասխանատվություն է կրում նաև բյուջետային ծրագրերի համար, որոնք իրականացվում են արտաքին աջակցությամբ` դրամաշնորհներով:
Ֆինանսների նախարարը նաև ներկայացրեց հանձնաժողովի քննարկումներում ներառված մյուս գերատեսչություններին հատկացվող գումարները:
Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 1 միլիարդ 576 միլիոն դրամ, ինչը 430 միլիոն դրամով ավելի է 2019-ի բյուջեով հատկացված գումարից:
Խորհրդարանի աշխատակազմի համար հատկացվել է 6 միլիարդ 96 միլիոն դրամ, ինչը 2019-ի բյուջեով հատկացված գումարից 842 միլիոնով ավելի է:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար հատկացվել է 721 միլիոն դրամ, ինչը 4 միլիոն դրամով նվազել է 2019-ի բյուջեից:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմին հատկացվել է 12,6 միլիարդ դրամ, ինչը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019-ի հատկացումը:
Դատախազությանը հատկացվել է 5,4 միլիարդ դրամ, ինչը 86 միլիոն դրամով ավելի է 2019-ի հատկացումից:
Հատուկ քննչական ծառայությանը հատկացվել է 735 միլիոն դրամ, որը 4,7 միլիոնով պակաս է 2019-ի բյուջեից:
Արդարադատության նախարարությանը հատկացվել է 17,3 միլիարդ դրամ, ինչը 344 միլիոն դրամով ավելի է 2019-ին հատկացված գումարից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է մեկ միլիարդ 179 միլիոն դրան, ինչը 26,4-ով միլիոնով ավելի է 2019-ի հատկացումից:
Հաշվեքննիչ պալատին հատկացվել է 1 միլիարդ 90 միլիոն դրամ, ինչը 29 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից:
Քննչական կոմիտեին հատկացվել է 7,7 միլիարդ դրամ, ինչը 110 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից:
Մեկնաբանել