HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16.30-ին, իրացնելով օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել մշտական բնակության և հաշվառման վայր չունեցող 22-ամյա մի երիտասարդի, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի քաղաքացի 22-ամյա հայ երիտասարդը Ռուսաստանից ինքնակամ ներկայացել է Բագրատաշենի սահմանային անցակետ, որտեղից բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է բաժին: Նա 2018 թվականի հուլիսի 2-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Նույն օրը նա ներկայացվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի բաժին:

Հոկտեմբերի 29-ին ինքնակամ բաժին է ներկայացել Դարպաս գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որը 2018 թվականի հունվարի 1-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչի հետևանքով տուժողին հասցվել է ծանր մարմնական վնասվածք): Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և Լոռու մարզի դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter