HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գնթունիք»-ում խախտումներ են հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Ապարանում գործող «Գնթունիք» սուպերմարկետում իրականացրած հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքում մեկ տարում արձանագրել է խախտման 3 դեպք։ Արդյունքում՝ առաջադրվել է 600 000 դրամ տուգանք։

ՊԵԿ-ը սուպերմարկետում ստուգումներ սկսել է «Հետք»-ի՝ 2018 թվականի հուլիսի 16-ին հրապարակած «Ապարանի քաղաքապետի «Գնթունիք» սուպերմարկետը տրամադրում է անօրինական ՀԴՄ կտրոններ» վերնագրով հրապարակումից հետո։  

Բացի այդ, պետական եկամուտների կոմիտեի իրականացրած հսկողական աշխատանքների արդյունքում «Գնթունիք» ՍՊԸ-ում արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու խախտման դեպք, որի արդյունքում առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 2 750 000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter