HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter