HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը:

Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակում վրացական պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, հանդիպել կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և վերապատրաստման, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ծավալների ընդլայնման և առկա փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter