HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Լիտվան արդյունավետ քաղաքական երկխոսություն ունեն, որը լավ հիմք է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Վարչապետը հեռանկարային է համարել զբոսաշրջության, ՏՏ, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ներդումային կապերի զարգացման համատեքստում կարևորել օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը։

Անդրադառնալով ԵՄ և Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Լիտվան ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության հզորացման մեծ փորձ ունի կուտակած, և Հայաստանը հետաքրքրված է այդ փորձի փոխանակմամբ:

Ըստ հաղորդագրության՝ Լիտվայի դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը արժանի են ԵՄ և ԵՄ երկրների կողմից քաջալերմանը, և Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, կիսվել ժողովրդավարական բարեփոխումների իր փորձով:

Տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները քննարկել են օդային ուղիղ կապի հաստատման, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, պլաստիկ աղբի դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության հնարավորությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter