HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով օրինական ճանապարհով վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, այդ հարցը կարգավորելու նպատակով Երևանում ծանոթացել է ՀՀ քաղաքացու հետ, ով խարդախությամբ վերջինիս գումարները հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, ցույց է տվել ՀՀ ոստիկանության համազգեստով լուսանկարը և պատրաստակամություն է հայտնել 1 մլն ՀՀ դրամի դիմաց կազմակերպել վերջինիս վերադարձը Ռուսաստան։

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, այնուհետև տարբեր վճարումներ կատարելու պատրվակով, 2019թ.-ի սեպտեմբերի ընթացքում տուժողից պահանջել և ստացել է 41 հազար ՌԴ ռուբլի և 35 հազար ՀՀ դրամ, իսկ 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ 1000 ԱՄՆ դոլար գումար՝ դրանով իսկ խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով՝ 803 հազար ՀՀ դրամին համարժեք գումար։

Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter