HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենին

Հոկտեմբերի 30-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը` նշելով, որ այն հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter