
Դեկտեմբերի 8-ին Նորաշենում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի
Դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Նորաշեն համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ համայնքի ավագանու չորս անդամներ հրաժարականի դիմում են ներկայացրել, Արտակ Հարությունյանն էլ մեկ ամիս առաջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։
Ավագանու անդամների մեծամասնության բացակայությամբ պայմանավորված՝ համայնքում ավագանու նիստեր տեղի չեն ունենում։
Նշենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին ձևավորվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել