Կառավարության որոշմամբ՝ 38 միլիոն դրամ կտրամադրվի տեսչական մարմնի համար մեքենաներ և սարքավորումներ գնելու նպատակով
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով վարչապետի աշխատակազմին 38 միլիոն դրամ հատկացվեց։ Գումարը փոխանցվելու է Կառավարության պահուստային ֆոնդից, որով տեսչական մարմնի համար գնվելու են մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային ստորաբաժանումներում առկա չեն բավարար քանակով վարչական սարքավորումներ՝ համակարգչային տեխնիկա, գրասենյակային գույք, հեռախոսներ, իսկ առկա գույքն ու սարքավորումները ունեն ֆիզիկական մաշվածություն: «Համակարգչային տեխնիկայի և գրասենյակային գույքի բացակայությունը խոչընդոտում է տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների պատշաճ իրականացմանը»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում ընդգծել է վարչապետի աշխատակազմը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել