HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Սարհատ Պետրոսյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 8-ին։

Այսօր առավոտյան Սարհատ Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել նշելով՝ «Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ դրամ ավել գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter