
Տավուշում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի
Տավուշի մարզում կանցկացվի Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Այդ միջոցառումը կիրականացվի Հայոց բանակի 28-ամյակին նվիրված միջոցառման տնտեսված գումարի հաշվին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ գումարը տնտեսվել է, քանի որ միջոցառումն անցկացվել է մարզում գործող կազմակերպությունների և համայնքների միջոցներով:
«Ակնկալվում է ժամանակակից սերունդին ըստ արժանվույն ներկայացնել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Մեծն Կոմիտասին, նրա անցած ճանապարհը, հարուստ երաժշտական ժառանգությունը, միաժամանակ աշխուժացնել մարզի մշակութային կյանքը»,- ընդգծել է նախարարությունը։
Մեկնաբանել