
Ըստ վիճծառայության՝ ՀՀ բնակչության թիվն աճել է 12.000-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանում ապրողների տարեկան թիվը կազմել է 3 մլն 274 հազ. 300 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2010-ին այդ թիվը եղել է 3 մլն 262 հազ. 600 մարդ, իսկ 2009-ին՝ 3 մլն 249 հազ. 500: Ստացվում է, որ բնակչության թիվը ոչ թե նվազել, այլ աճել է մոտ 12.000-ով:
Ըստ նույն տվյալների՝ 1 մլն 127 300-ը կամ բնակչության 34 տոկոսը ապրում են Երեւանում: Երկրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 278.600 բնակիչով, ապա Կոտայքը՝ 283.500: Սրանց հաջորդում են Շիրակը (282.400), Լոռին (283.500), Արարատը (281.700), Գեղարքունիքը (243.100), Սյունիքը (152.800), Արագածոտնը (142.900), Տավուշը (134.700), Վայոց ձորը (56.100):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել