HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտենիի առողջության և Սիսիանի բժշկական կենտրոնները բժշկական սարքավորումներ նվիրատվություն ստացան 

«Լույս» հիմնադրամը բժշկական սարքավորումներ նվիրաբերեց Արտենիի առողջության կենտրոնին և Սիսիանի բժշկական կենտրոնին։

Հիմնադրամի նվիրատվությունն այսօրվա նիստին ընդունեց Կառավարությունը։

Բժշկական կենտրոնները նվիրատվություն ստացան սոնոգրաֆիայի և ռենտգեն սարքեր, դեֆիբրիլյատոր, մեզի անալիզատոր, թոքերի արհեստական օդափոխության սարք։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական դեղաբազայում առկա են «Լույս» հիմնադրամի ՊՆ-ին նվիրաբերած, բայց չօգտագործվող, անսարք վիճակում գտնվող սարքեր։ Այնինչ այդ սարքավորումներն անհրաժեշտ են բնակչությանը համալիր և բազմակողմանի բուժօգնություն իրականացնելու համար։ «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն, ստանալ անսարք վիճակում գտնվող այդ սարքավորումները և իրենց միջոցներով իրականացնել այդ սարքավորումների վերանորոգումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter