Պետական պահպանության ծառայությունը նոր ավտոմեքենաներ և տեխնիկական սարքեր կգնի
Կառավարությունն այսօրվա նիստին 45 միլիոն դրամ հատկացրեց Պետական պահպանության ծառայությանը բնականոն գործունեությունն ապահովման նպատակով։
Այդ գումարի շրջանակներում ծառայությունը ձեռք կբերի չորս հատուկ նշանակության ավտոմեքենա, կգնի օդորակիչներ, համակարգիչներ, տպիչներ, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենաների լվացման բարձր ճնշմամբ աշխատող սարք։
Ծառայությունը հայտնել է, որ այս տարի իրենցից օտարվել է 12 ավտոմեքենա, ևս 9 ավտոմեքենա, տեխնիկական ոչ բարվոք վիճակից ելնելով, ենթակա է օտարման, սակայն ավտոմեքենաների քանակի անբավարարությամբ պայմանավորված՝ օտարման գործընթացը հետաձգվում է, ինչն առաջացնում է ոչ արդյունավետ ծախսեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել