Գործադիրը 153 միլիոն դրամ հատկացրեց Սոցիալական ապահովության ծառայության տեխնիկական հագեցվածությունն ապահովելու համար
Կառավարության որոշմամբ՝ Սոցիալական ապահովության ծառայության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով 153 միլիոն դրամ հատկացվեց։
Այդ գումարով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծառայության համար կգնի համակարգչային տեխնիկա, տպիչներ, լուսապատճենահանող մեքենաներ, անխափան սնուցման աղբյուրներ և մարտկոցներ։
Նախարարության հաղորդմամբ՝ ծառայության համակարգչային սարքավորումները մաշված են, որի պատճառով հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի ընթացքում առաջանում են մի շարք տեխնիկական խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել