Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջնահերթ աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունը գումար հատկացրեց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջնահերթ աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար 6.7 միլիոն դրամ հատկացրեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Գումարը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից՝ Արդարադատության նախարարությանը։
Նշենք, որ 2017 թվականի հունիսին ընդունված օրենքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի փոխարեն։
Հանձնաժողովը լինելու է կոռուպցիան կանխարգելող անկախ մարմին, որն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, ներառյալ՝ գույքի հայտարարագրման համակարգի կիրարկումը, շահերի բախման և էթիկայի կանոնների պահպանման ապահովումը, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման աջակցությունը, իրազեկության բարձրացումը, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել