HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության տարբեր համայնքներում 8 նոր հոր կհորատվի, նույնքան էլ՝ կվերականգնվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 291 միլիոն դրամ հատկացնել՝ նոր խորքային հորեր հորատելու և հների վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ առավել առաջնահերթ են համարվում խորքային 8 նոր հորերի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող 8 հորերի վերականգնման աշխատանքները:

«Ներկայացված ծրագրով հանրապետության 5 համայնքներում խորքային նոր հորերի հորատման և 4 համայնքներում գոյություն ունեցող հորերի վերականգնման աշխատանքների արդյունքում 338 բաժանորդների մոտ կավելանա 199 հեկտար նոր մշակովի հողեր և ջրապահովածության մակարդակը կավելանա 327 հեկտարով»,-Կառավարությանը հայտնել է նախարարությունը։

Սև ջուր գետի հոսքերի խիստ նվազման պատճառով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առավել հրատապ է համարել գետի ավազանի իշխման տակ ընկած հողատարածքների ջրալրման խորքային 7 նոր հորերի հորատման և 7 հորերի վերականգնման, ինչպես նաև Արաքս գետի և Ախուրյանի ջրամբարի իշխման տակ ընկած հողատարածքների խորքային 1 նոր հորի հորատման և 1 հորի վերականգման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter