
Զարեհ Սինանյան. «Մեր ակնկալիքն է, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա մինիմում 5 միլիոն բնակչություն»
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050» տեսլականի ուղղությամբ: Ակնկալիքն այն է, որ մինչև 2050-ը Հայաստանն ունենա առնվազն 5 մլն բնակչություն:
Այս մասին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվել էր, թե հայրենադարձության, մասնագետների ներգրավման համար գրասենյակն ինչ թիրախներ է նախանշել:
«Մենք կոնկրետ հիմա աշխատում ենք «Հայաստան 2050» տեսլականի վրա: Մեր ակնկալիքն է, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա մինիմում 5 մլն բնակչություն»,- ասաց Սինանյանը:
Սինանյանի խոսքով, եթե վստահ լինի այն հարցում, որ Հայաստանի կառավարությունը կարող է արժանապատիվ աշխատավարձ վճարել աշխարհի լավագույն համալսարաններ ավարտած սփյուռքում ապրող հայ մասնագետներին, ապա ինքը 1 ամսում կարող է այդ անձանց հրավիրել Սփյուռքից:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Սփյուռքի գործերի գրասենյակն ընդգրկվել է վարչապետի աշխատակազմի մեջ:
Մեկնաբանել