HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շների ոհմակը հարձակվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող կենգուրուների վրա

Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը պարզաբանում է տարածել կենգուրուների անկման առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ս. թ. հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ՝ քաղաքի Նոր Նորք զանգվածից: Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել:

Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով: Տեղում ժամանել է Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել:

Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ  Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:

2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի  թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է  կենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է  Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ  և այլն)  անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց:

Շնորհակալ ենք ըմբռնման և կորստի վիշտը կիսելու համար»:

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
այսպիսի դեպքերը էլի կլինեն, քանի դեռ կենդանաբանական այգու տնօրենը ու իր հայրը առանձին առանձին զբաղված են վիվասելի հետ փող լվանալու գործերով, իբր թե ցանկապատի փող է պետք, բա էտքն վերանորոգման ծախսերի մեջ չկային այդ գումարները, մի օր էլ կլսեք թե շները եղնիկներին են կերել, որ չբացահայտվի թե իրականում ինչ է եղել,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter