
Մեկ տարում ապօրինաբար հատվել է 1690 ծառ
2010-ի դեկտեմբերից մինչեւ 2011-ի դեկտեմբերն ընկած հատվածում ՀՀ-ում ապօրինի կերպով հատվել է 1690 ծառ: Սա ազգային վիճակագրական ծառայության տվյալն է: 2009-2010 թթ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր նման 1322 դեպք: Աճն ակնհայտ է:
Հատված ծառերի ծավալը կազմել է ավելի քան 1003 խմ, ինչը կրկին բավականին տարբերվում է նախորդ՝ 968 խմ ծավալից: Ակտերով ձեւակերպվել է այս ապօրինի դեպքերից 1670-ը: Անցյալ ժամանակահատվածում նույն ցուցանիշը եղել է 1296:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել