Գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։
ՊՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ անձնակազմի գիտելիքներն ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 30-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մեթոդական պարապմունքներ, ինչպես նաև մեթոդական պարապմունքներ՝ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել