HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգու համար պայքարը շարունակվում է... ակտիվիստներին միացել են Ռուբեն Հախվերդյանը, Սերգեյ Դանիելյանը... (վիդեո)

Արմինե Հայրապետյան. «Մարդն իր մեջ գիտակցում է, որ կան բաներ, որոնք այլևս կորցնելու է հավերժ, այդ ժամանակ միայն կարող է փորձել գոնե վաղվա համար մի փոքրիկ մոմի լույս պահել: Հույս ունեմ, որ գիտակցությունը դեռ չի մեռել վերևներում...»:

Վլադիմիր Բարխոյան. «Իմ համար շատ վիրավորական է, մեր սեփական քաղաքը վերածվել է չգիտես ինչի, այգիները շատ սակավաթիվ են, նույնիսկ չկան քաղաքի կենտրոնում, իսկ այս այգին վերածվեց ինչ-որ բուտիկների, սրճարանների, այգին պետք է մնա այգի...»:

Արթուր Իսպիրյան. «Ուզում եմ իմ երեխան թթվածին ունենա շնչելու, ուզում եմ ծննդատան նոր ծնվող երեխաները թթվածին շնչեն, ուզում եմ մայրերը թթվածին շնչեն, ուզում եմ այս քաղաքը քաղաքի նմանվի...»:

Ռուբեն Հախվերդյան. «Տարոնը կարգին մարդ ա, բայց ես միանում եմ բնապահպաններին. Հիվանդ հալով այսօր գնացել էի երեխեքին մի քիչ որգևորեմ, որ իմանան, որ ես էլ եմ իրենց միացել»:

Սերգեյ Դանիելյան. «Թե ով ոնց է պայքարում, ով է ճիշտ, ով է սխալ, ապօրինի է, թե օրինի, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև օրենքը կարելի է ամեն ձև փոխել ամեն վայրկյան, ուրիշ բան, որ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում...»

DJ VAKCINA. «Ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի մեր բոլորիս ակտիվությունը վերջապես տեղ հասնի, և ինչ որ սարքել են՝ քանդեն...»:

Արսեն Գրիգորյան. «Ինձ համար անընդունել է այն ամեն ինչը, ինչ որ արվում է... Ես ինքս ապրում եմ Ավան համայնքում և իմ աչքի առաջ անգամ ամենափոքրիկ հողատարածքն անգամ տեսել եմ ինչպես է այդտեղ խոտ ցանվում, ծառ տնկվում, իսկ եղածը վերացվի, ես դրա հետ կողմ չեմ»:

Մարիամ Շահինյան. «Ես եկել եմ պաշտպանելու իմ այգին, ու իմ մի օրը, որ ունեցել եմ այստեղ, ես եկել եմ պաշտպանելու այդ լավ օրը, ոչ մեկ իրավունք չունի ինձնից խլի դա...»:

Արամո. «Կարծում եմ՝ սա երկար ժամանակ չի ծառայի, այգին ծառայելու է որպես այգի, իսկապես հաճելի չի, դուք գիտեք ինձ հաճելի է՞...»:

Հրանտ Վարդանյան. «Այս քաղաքում մարդիկ են ապրում, մարդկանց համար այգիներ, պուրակներ են պետք նախ և առաջ, և ոչ թե պլաստմասսե թուրքական ճաշակով սարքված խանութներ կամ բուծիկներ...»:

Գագիկ Շիբոյան Bard. «Մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ բոլորն են երջանիկ: Իր չորսմետրանոց պատերով տան մեջ, իրա քառասուն տոննա և քառասուն միլիոնանոց ջիպի մեջ, այդ ոսկեղենի մեջ մարդ երբեք երջանիկ չի լինի, որովհետև կողքը մարդիկ ունեն կարիք և չկայացած արդարության տենչ...»:

Մեկնաբանություններ (2)

drizzlebrain
Այս որոշումները կայացնելիս կատարվել է արդյո՞ք ծախսերի և օգուտների վերլուծություն-բոլոր ներգավված մարդկանց աշխատաժամանակը (բնապահպաններ, ակտիվիստներ, ոստիկաններ, պետպաշտոնյաներ, շինարարներ+ շինանյութ, նախկին կրպակների տեղահանման, նորերի տեղակայման ծախսեր, դատապարտված ծառեր, հեռախոսազանգեր, տաքսիներ, մարդկանց նյարդեր ու հազար ու մի բան), ինչով են առաջնորդվում այդ որոշումները կայացնելիս- բնականաբար ՈՉ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀՈՎ; ի վերջո ինչ պետք է վաճառվեն այդ կրպակներում, որ հնարավոր չէ ձեռք բերել այլ խանութներից: Քաղաքական կամք է պետք քաղաքական որոշումներ կայացնելու համար: Պետք է կրպակատերերը գիտակցաբար տեղի տան. ի վերջո ըստ լրատվամիջոցների, բոլորն էլ երկրում բավականին նշանակալի կշիռ ունեցող անհատներ են:
Anna
Xndrum em paiqareq minchev verj. Heriq e votnaharen mez ev mer iravunqner@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter