HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ: Տարածաշրջանային առկա ու հավանական զարգացումներն էլ ստիպում են անընդհատ կատարելագործել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական մարտական գործողություններն առավել արդյունավետորեն վարելու համար: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այս համատեքստում հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել  արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:

Նշենք նաև, որ զորավարժությունն անց էր կացվում համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվում էր ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter