HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վաղն  աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկավության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝  էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter