HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է քննարկման

ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով զինված ուժերի թիկունքի վարչությունը ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկմանը կարող են մասնակցել կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ քաղաքացիներ: 

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն, հաստատել մասնակցությունը 010-29-43-47, 055-50-60-50, 077-00-87-78 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստի հասցեով՝ նշելով կազմակերպության անվանումը և/կամ մասնակցի(ների) անուն ազգանունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter