HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննական լրագրություն». մեթոդներ եւ նոր գործիքներ

Դասընթաց լրագրողների եւ ուսանողների համար

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարում է 2-օրյա դասընթաց լրագրողների եւ ուսանողների համար, ովքեր ցանկանում են հետաքննական լրագրության հմտություններ ձեռք բերել:

Դասընթացի նպատակը հետաքննության ժանրի զարգացումն է Հայաստանում, նոր տեխնոլոգիաների եւ օնլայն գործիքների կիրառումը եւ տարածումը հետաքննական լրագրության մեջ: Մասնակիցները կծանոթանան հետաքննության ոչ միայն ավանդական մեթոդներին, այլեւ նորարական մոտեցումներին, կսովորեն՝ ինչպես թեմա ընտրել, նախնական հետազոտություն անել, աղբյուրներ գտնել, փաստաթղթեր ուսումնասիրել, օգտվել սոցիալական ցանցերի եւ համացանցի, մասնավորապես՝ տվյալների շտեմարանների ընձեռած հնարավորություններից, նյութը շարադրել պարզ եւ պատկերավոր ձեւով՝ օգտագործելով նոր գործիքներ:

Դասընթացը կվարեն «Հետքի» լրագրողները:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 11-ն է, հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմողները պետք է ներկայացնեն հայերեն CV եւ Հետաքրքրվածության հակիրճ նամակ՝ առաջարկելով հետաքննական նյութի թեմա, որի վրա կաշխատեն դասընթացին մասնակցելուց հետո: Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացավարները մասնակիցներին կաջակցեն խորհրդատվությամբ:

Մասնակիցների ընտրության արդյունքների մասին կհայտարարվի նոյեմբերի 12-ին:

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 15-17-ը, մայրաքաղաքից դուրս:

Դասընթացը իրականացվելու է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանաջակցությամբ: Ծրագրի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter