HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 2-ին բարձրադիր վայրերում կտեղա առաջին ձյունը

Օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ` նոյեմբերի 1-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալները

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               23.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                   -2.70C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               9.30C

Գետերի, լճերի և ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter