HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Մաշտոցն ու Արզաքանցյանը

Թերթը գրում է, որ ՀՀԿ-ից Գավառում մեծամասնականով առաջադրվելու է Մանվել Բադեյանը: Իսկ գործող պատգամավորի՝ Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ տիկին Վարսենիկը, ասում են, հատկապես ծանր է տանում որդու անկումը: Իսկ գավառցիները համարում են, որ իր հետ կապված զավեշտալի պատմություններով նա դեռ երկար է հիշվելու: Ինչպես հիշելու են նրա նշանավոր մորը: Թերթին պատմել են, որ դպրոցներից մեկում հերթական «օգնությունը» բաժանելիս տիկին Վարսենիկը խիստ վրդովվել է՝ դասարաններից մեկի պատին նկատելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ քյավառցուն բնորոշ զայրույթով նախատել մանկավարժներին, որ իր որդու նկարի փոխարեն այլ մարդու նկար են փակցրել դասարանում: Երբ տիկին Վարսենիկին բացատրել են, թե ով է «նկարի մարդը», վերջինս անկեղծորեն զարմացած հակադարձել է. «Ի՞նչ անենք, վեր Մաշտոցն ա, իմ Տիկո՞ն ա ձեր դպրոցին լավ բան արե, թե՞ էտա մարդը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter