HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա (տեսանյութ)

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter