«Չորրորդ ինքնիշխանություն». մթության քողի տակ
Բանից պարզվում է՝ նախորդ գիշեր Մաշտոցի պուրակում բուռն շինարարություն է ընթացել: Քաղաքային իշխանությունները փաստորեն խաբել են բնապահպաններին. նրանց ինչ-որ հավաստիացումներ են տվել, ուղարկել տուն եւ գիշերը շարունակել շինարարությունը:
«ՉԻ»- Ժողովրդական հայտնի խոսք կա. «գողն ինչ կուզի՝ մութ գիշեր»: Այսինքն՝ Մաշտոցի պուրակի կառուցապատման հարցը հիմա բոլորովին այլ երանգ է ստանում: Հարց է ծագում՝ եթե այդ ամենն օրինական է, ինչու՞ են գիշերով թաքուն անում՝ գողության պես: Եթե օրենքի խախտում չկա, ի՞նչն է խանգարում, որ քաղաքապետարանը պաշտոնապես դիմի ոստիկանությանը, սրանք էլ գան ու «կարգազանց» բնապահպանների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնեն, գործն ի վերջո հասնի դատարան, վճիռ հրապարակվի եւ այլն:
Թե՞ Հայաստանում միայն այս ձեւն է ընդունված. սկզբում մարդկանց խաբում են, հետո մթության քողի տակ իրենց սեւ գործն անում, հետո ոստիկանության ուժերով տարածքը «ցեպիտ տալիս» ու չորով իրենց արածն անում՝ այն հույսով, որ «դե լավ, բան չկա, մի քիչ կաղմկեն, կմոռանան»:
Ի դեպ, հետաքրքիր է՝ օրենքը թու՞յլ է տալիս Երեւանի կենտրոնում գիշերը շինարարություն իրականացնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել