HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». քրգործ՝ դեպքից 10 ամիս առաջ

«ՀԺ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանը, որը «վրաերթի» հետ կապված հայտնի պատմությունից 20 օր հետո՝ այս տարվա փետրվարի 3-ին կալանավորվեց, երեկ վերջապես ստացել է իր կալանքի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան: Դատավոր Արշակ Վարդանյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեռ 2011 թ.-ի մարտի 15-ին: «Վրաերթը» տեղի է ունեցել 2012 թ. հունվարի 13-ին, իսկ դրան վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ: 

Դատական նիստը, որում քննարկվել է Հայկ Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, տեղի է ունեցել դռնփակ, տեւել է 18 րոպե, որի ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանը հասցրել է մանրամասն ուսումնասիրել 23 էջ փաստաթուղթ, այդ թվում՝ նաեւ «տուժողի» ձեռագիր ու անընթեռնելի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության անընթեռնելի տեքստը: 

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ Արշակ Վարդանյանը ԽՍՀՄ ԿԳԲ-ի հայտնի քննիչ, ապա նաեւ դատավոր Ժորա Վարդանյանի որդին է: Մինչ դատավոր դառնալը նա ընդգրկված էր մարտի 1-ի գործը քննող քննչական խմբում՝ որպես քննիչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter