HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում

Նոյեմբերի 2-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով:

Նշենք նաև, որ ընդունելությանը, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter