HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարիգյուղում հայտնաբերված արկի պայթուցիչը տեղում վնասազերծվել է

Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է,որ դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 17:44-ին ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter