HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը։

Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։

Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 ճանապարհահատվածին էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Այստեղ կատարվում են նաև կամրջի ամրացման աշխատանքներ։ Շինարարները նշում են‚ որ կամուրջն ամբողջովին քայքայված վիճակում էր։ Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։ Շինարարները հուսով են‚ որ մաքրելուց հետո հարակից գյուղերի բնակիչներն այդ վայրն այլևս որպես աղբավայր չեն ծառայեցնի։

Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհին հողային վերջին մշակումն է կատարվում‚ մեկնարկել են ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատում է‚ որ առաջացել էին բնակիչների մուտքերի հետ կապված որոշ խնդիրներ‚ որոնք բնակիչների հետ համագործակցությամբ լուծվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter