HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Էրեբունի օդանավակայանում. այրվում է անգարի տանիքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter