HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Մի քանի օր առաջ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ իրենց մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի:

Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:

«Ողջունելով քաղաքացու ակտիվ դիրքորոշումը՝ սպառողներին հորդորում ենք լինել պահանջատեր և ցանկացած խախտում նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով»,- նշված է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter