HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

1,3 միլիարդ` աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանով ապահովման ծրագրին. նոր նախագիծ

Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է պետական բյուջեից 1 միլիարդ 291 միլիոն դրամ հատկացնել։

Նման առաջարկություն է ներկայացրել Քաղաքաշինության կոմիտեն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ ծրագրի շահառու ճանաչված 453 ընտանիքների շրջանում սեպտեմբերին իրականացվել են գրավոր հարցումներ՝ նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ։

Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան ձեռք բերելու համար վկայագիր ստանալ։ Ըստ կոմիտեի՝ այդ տարբերակն է նախընտրել 121 ընտանիք Լոռիում, 90-ը՝ Շիրակում և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ Սպիտակի երկրաշարժից  տուժած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ 5396 ընտանիքից 4839-ին ապահովել են բնակարանով։ Այդ նպատակով 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ է հատկացվել։

2018 թվականի պետական բյուջեով հատկացված 458 մլն դրամի հաշվին մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը նախատեսվում է լուծել Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով:

Իսկ այս տարվա պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամով այժմ վերջնականացվում է 61 ընտանիքի բնակարանային ապահովման ծրագիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter