HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ռազմավարության նախագիծը քննարկվել է նաև մարզերում

Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաև մարզերում: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Գավառում և նոյեմբերի 2-ին՝ Վանաձորում կազմակերպվել են հանրային քննարկումներ, որին մասնակցել են հասարակական կազմակերպության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Հանդիպումների ընթացքում նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության ներկայացուցիչները ներկայացրել են ռազմավարակական փաստաթղթերի բովանդակությունը, առանձնացրել հիմնական գերակայությունները և դրանց հասցեագրման մոտեցումները, անդրադարձել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմին: Այդ համատեքստում նախարարության ներկայացուցիչները կարևորել են ռազմավարական փաստաթղթերի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի գործունեությունը՝ շեշտելով խորհրդում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը:

Հաջորդիվ, քննարկման մասնակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթերի նախագծով նախատեսված մի շարք կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերին:

Ամփոփելով հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկությունները գրավոր ձևով մինչև նոյեմբերի առաջին շաբաթը ներկայացնել նախարարություն՝ հնարավորության դեպքում դրանք նախագծերում ներառելու նպատակով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter