HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում միջխորհրդարանական համագործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը արժեւորում է համագործակցության զարգացումը միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգացման եւ կատարելագործման համար` վստահություն հայտնելով, որ երկու երկրները կշարունակեն ջանքեր գործադրել` խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:

Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական ձեւաչափով համագործակցությունը, այնպես էլ` միջանձնային: Նուրլան Նիգմատուլինը վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter