HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի նիստը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովում քննարկվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև մարզային հանձնաժողովների կողմից ներկայացվող տեղեկատվությանը վերաբերող հարցեր:

Հանձնաժողովում քննարկվեցին նաև հանձնաժողովի կազմի, նիստերի անցկացման ժամկետների, ակտերի ներկայացման, աշխատակարգի և որոշումների ընդունման հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter