HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանում հանքարդունաբերության թափանցիկության ստանդարտի ներդրման ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին և վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին: Քարտուղարության պատվիրակության այցը  Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման ընթացքը: 

Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարի տեղակալներն իրենց խոսքում կարևորել են ԱՃԹ նախաձեռնությունը (EITI), ինչը թույլ է տալիս համագործակցային ձևաչափով բացահայտել հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ու այս ճանապարհով բարելավել հանքարդյունաբերության նկատմամբ հանրային վստահությունը: 

Այն կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման և հարցերի համատեղ քննարկման կարևոր հարթակ են համարել:  

Փոխնախարարները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են ԱՃԹՆ ստանդարտների ներդրման գործընթացը, նախաձեռնության վերահսկող մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) կատարած աշխատանքները:

Քարտուղարության անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ ողջունելի է տեսնել իրական սեփականատերերի և տեղեկատվության համակարգված բացահայտման ուղղությամբ կատարված արդյունավետ քայլերը:  

Հանդիպմանը հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ԱՃԹՆ ստանդարտների ներդրման ընթացքով, ԲՇԽ-ների ձևավորմանը, վերջիններիս հիմնական գործառույթներին, ինչպես նաև հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության թեկնածու անդամների առաջադրման ընթացակարգերին վերաբերող հարցերով և այս ուղղությամբ կատարված աշխատանքներով:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ է միջազգային վավերացում անցնում: ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն, ԱՃԹՆ իրականացնող բոլոր երկրները ենթակա են պարբերական գնահատման (վավերացման): Համապատասխանող երկրի կարգավիճակ ստանալու համար թեկնածու երկիր ճանաչվելուց հետո 2.5 տարի անց երկիրը պետք է անցնի միջազգային վավերացման գործընթաց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից նշանակված վավերացնողների կողմից: Վավերացման ժամանակ գնահատվում է, թե որքանով է երկիրն իրականացրել ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջները, պահպանել  վերջնաժամկետները, իրականացրել աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև գնահատվում է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի թափանցիկությունը՝ բազմաշահառու խմբի և ազգային քարտուղարության աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter