HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն

Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը: 

Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter