
Մաշտոցի պուրակի թեման կքննարկվի հանրային խորհրդում
Վաղը՝ ժամը 15:00-ին, ՀՀ հանրային խորհրդում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ, 607 սենյակ) տեղի կունենա քննարկում՝ Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղի ունեցող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա կլինեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և ենթահանձնաժողովների նախագահներ, բնապահպաններ և այլ շահագրգիռ անձիք:
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության նախարարություններ, ճարտարապետների միություն:
Այս մասին հայտնում է ՀԽ լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել